Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Խոլեսթերինի ռիսկերը և գենդերային տարբերությունները. armeniamedicalcenter.am

Բարձր խոլեսթերինի ռիսկի մակարդակները տարբեր են՝ կախված տարիքից և սեռից: Առողջ սիրտը երկար ու առողջ կյանքի շարժիչ ուժերից է: Թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք կարող են ունենալ խոլեսթերինի բարձր մակարդակ, ինչն արյան անոթները խցանելու և արյան հոսքը դեպի կենսական կարևոր օրգաններ (սիրտ և ուղեղ) սահմանափակելու ներուժ ունի: Խոլեսթերինի բարձր մակարդակը կարող է նաև հանգեցնել սրտի հիվանդությունների առաջացման և ժամանակի ընթացքում վատթարացնել առողջական վիճակը:

Խոլեսթերինի մակարդակի բարձրացման ռիսկերը հաճախ կապված են այլ առողջական խնդիրների հետ, ինչպիսիք են՝ շաքարախտը, արյան բարձր ճնշումը, սակայն կարող են ազդել նաև այլ գործոններ, ինչպես, օրինակ` տարիքն ու սեռը: Չնայած սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին ավելի հակված են երիտասարդ տղամարդիկ, այնուամենայնիվ, կանայք նույնպես ապահովագրված չեն բարձր խոլեսթերինի ծանր հետևանքներից։

Խոլեսթերինի բարձր մակարդակի առանձնահատկությունները կանանց և տղամարդկանց մոտ։

Նախքան բարձր խոլեսթերինի ռիսկերը տարբերակելը կարևոր է հիշել, որ ՑԽԼ (ցածր խտության լիպոպրոտեիններ) խոլեսթերինը, որն անվանում են նաև «վատ» խոլեսթերին, առաջացնում է սրտի հիվանդություններ, մինչև իսկ՝ կաթված:

Էսթրոգենը կանանց սեռական հորմոն է, որը սրտի համար ունի պաշտպանիչ ազդեցություն, քանի որ ունակ է կարգավորել խոլեսթերինի մակարդակը: Այդ իսկ պատճառով նախքան դաշտանադադարը կանայք հակված են «վատ» խոլեսթերինի ավելի ցածր մակարդակ ունենալուն՝ ի տարբերություն տղամարդկանց:

Հետևաբար, էսթրոգենի մակարդակը դաշտանադադարից հետո կտրուկ նվազում է (հիմնականում՝ 45-55 տարեկանում):

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետդաշտանադադարային փուլում գտնվող կանայք ունեն ավելի բարձր ՑԽԼ խոլեսթերինի մակարդակ, քան` տղամարդիկ:

ԲԽԼ (ցածր խտության լիպոպրոտեիններ) խոլեսթերինը անվանում են նաև «լավ» խոլեսթերին, որն օգնում է «տեղափոխել» ՑԽԼ խոլեսթերինն արյան անոթներից դեպի լյարդ՝ կազմաքանդելու նպատակով: Տղամարդիկ հիմնականում ունեն ավելի ցածր ԲԽԼ մակարդակ, քան կանայք՝ նախքան դաշտանադադարը:

Տրիգլիցերիդները՝ արյան հիմնական լիպիդները, նույնպես կարող են տարբերվել կանանց և տղամարդկանց մոտ: ՑԽԼ խոլեսթերինի պես, տրիգլիցերիդի մակարդակը կարող է ավելի բարձր լինել հետդաշտանադադարային փուլում գտնվող կանանց մոտ՝ ի տարբերություն երիտասարդ տղամարդկանց:

Բարձր խոլեսթերինի այլ ռիսկերը

Հիմնականում խոլեսթերինի բարձր մակարդակը կապված է այլ բժշկական պատճառների հետ.

  • 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդիկ կարող են ունենալ ավելի բարձր խոլեսթերինի մակարդակ,
  • ճարպակալումը նույնպես կապված է արյան մեջ տրիգլիցերիդի և ՑԽԼ խոլեսթերինի բարձր մակարդակի հետ,
  • խոլեսթերինի բարձր մակարդակ ունենալու նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությամբ մարդիկ գտնվում են բարձր ռիսկային խմբում,
  • հագեցած ճարպերով սննդակարգը կարող է մեծացնել խոլեսթերինի մակարդակի աճի ռիսկը,
  • ցածր ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելով` խոլեսթերինի մակարդակը կարող է գիրության պատճառ դառնալ:


Ի՞նչ անել խոլեսթերինի բարձր մակարդակի դեպքում։

  • Առողջ սննդակարգը կարևոր է խոլեսթերինի մակարդակի կարգավորման համար: Անհրաժեշտ է սահմանափակել հագեցած ճարպերի ընդունումը, որոնք պետք է կազմեն կալորիաների օրական չափաբաժնի առավելագույնը 7%-ը։
  • Խորհուրդ է տրվում սահմանափակել խոլեսթերինի բարձր մակարդակ ունեցող սննդի ընդունումը, ինչպիսիք են՝ ձվի դեղնուցը, կարմիր միսը և կաթնամթերքը: Փոխարենը ցանկալի է ուտել ավելի շատ միրգ, բանջարեղեն, ձուկ, հացահատիկային մթերք:
  • Հարկավոր է պարբերաբար մարզվել, սահմանափակել աղի և ալկոհոլի ընդունումը:
  • Հարկ է կանոնավոր հետազոտվել և հետևել խոլեսթերինի մակարդակին. տղամարդիկ՝ 35 տարեկանից սկսած, իսկ կանայք՝ 45:
  • Ժամանակին դիմել մասնագետի խորհրդատվության և դեղորայքային բուժում ստանալ։ Օրինակ, ստատինները խոլեսթերինի իջեցման համար ամենատարածված դեղերն են։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ